Հայաստանում իրականացվել է 18 849 խթանիչ պատվաստում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

կորոնավիրուս

Հայաստանում փետրվարի 20-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 1 992 891 քաղաքացի, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առաջին դեղաչափով իրականացվել է 1 077 319, երկրորդ դեղաչափով՝ 896 723 պատվաստում:

Խթանիչ պատվաստումների թիվը 18 849 է:

--00—ՄՀ