Հայտնի է, թե ադրբեջանցի որ պատգամավորներն են ժամանելու Երևան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

աժ

 Ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը կմասնակցեն փետրվարի 21-22-ը Երևանում կայանալիք Եվրանեսթի հանդիպմանը։

Նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:

--00—ՄՀ