«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում փոփոխություններ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կառուցվածքային փոփոխություններ կլինեն:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, աշխատակազմին ներկայացնելով նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանին՝ ասել է, որ բարդ աշխատանք է սպասվում:

Հարկ է նշել, որ նախորդ խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին, քաղաքապետը սանիտարական մաքրման առնչությամբ դժգոհություն էր հայտնել: Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով:

--00--ՍԳ