Ադրբեջանցի պատգամավորը մասնակցել է Փաշինյանի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ю

Ադրբեջանցի պատգամավոր Թախիր Միրկիշիլին մասնակցել է կառավարությունում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը: Այս մասին վկայում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ զետեղված լուսանկարը։

Հիշեցնենք, որ այս և ադրբեջանցի մեկ այլ խորհրդարանական՝ Սոլթան Մամեդովը, երեկ երեկոյան ժամանել էին Երևան՝ մասնակցելու «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նիստին, որը տեղի կունենա վաղը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

--00--ԱՀ