Պուտինը հայտարարել է, որ կճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ պատրաստվում է հրամանագիր ստորագրել ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հիշեցնենք, որ այսօր ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը դիմել էին Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել հանրապետությունների անկախությունը։

--00--ԱՀ