Ճանաչումը հիմք կհանդիսան սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության, անվտանգության ապահովմանը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News          

Թովմասյան

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։

«Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ  բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և  միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով»,- ասված է շնորհավորական ուղերձում։
 

--00—ՄՀ