40-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով. նրան բերման են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները փետրվարի 21-ին Բագրատունյաց փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Բելլա Մ.-ին, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Բելլա Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

--00--ՍԳ