Փետրվարի 22-24-ը ջերմաստիճանը փկբարձրանա 3-5 աստիճանով, փետրվարի 25-ին կտեղա ձյուն և անձրև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

եղանակ
Հանրապետության տարածքում`

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:

--00—ԼՄ