Երևանի հանրային տրանսպորտը շարունակում է համալրվել նոր շարժակազմերով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

56

Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքի հանրային տրանսպորտը շարունակում է համալրվել նոր շարժակազմերով։ Այդ մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։

Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Խնդրում ենք ավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ»,-գրված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

--00—ԼՄ