Գերմանիան կավելացնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News          

․

Գերմանիան առաջիկա ամիսներին կավելացնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությանը։

«Մենք լիովին համերաշխ ենք Ուկրաինայի հետ, դա ակնհայտ է պատժամիջոցներին մեր արագ արձագանքից: Բայց մենք նաև վերջին շաբաթների ընթացքում ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել Ուկրաինային: Այն ոչ միայն կշարունակվի, այլև կաճի առաջիկա ամիսներին», - Փարիզում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ասել է Բերբոքը:

--00--ԱՀ