«Իմ քայլը» խմբակցությունում օրհներգ փոխելու օրակարգ չկա. Լիլիթ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

«Իմ քայլը» խմբակցությունում չկա օրհներգ կամ այլ խորհրդանիշ փոխելու վերաբերյալ օրակարգ։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պաշտոնապես հայտնում եմ, որ ո՛չ հետաձգվելու հարց կա, ո՛չ էլ օրակարգում նման հարց կա, ընդհանրապես նման հարց քննարկման ենթակա չէ»,- ասաց նա: 

Մակունցը նշեց, որ ասել է՝ խորհրդանշանները փոխելու հարցում պետք  է լինել չափազանց զգուշավոր։