Շուտով Նիկոլը զանգ կստանա. Պուտինն արագացնում է СССР 2-ի պրոցեսը. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Դոնեցկի և Լուգանսկի մասով առ այն, որ նրանց օրակարգում չկա այդ հանրապետությունների ճանաչում, ոչինչ չի նշանակում, նրանք այդպես են ասում, քանի դեռ չեն ստացել զանգ ՌԴ-ից ինչպես վարվել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը` հավելելով, որ այս առումով և ոչ միայն, Փաշինյանը շուտով զանգ կստանա ՌԴ-ից:

Նրա խոսքով, ՌԴ նախագահն արագացնում է СССР 2-ի պրոցեսը: Գրիգորյանի համոզմամբ, Մոսկվայում ստորագրված Պուտին-Ալիև դաշնակցային հարաբերությունների մասին փաստաթուղթը էապես փոխում է տարածաշրջանում երկրների քաղաքական ազդեցությունն ու կոնֆիգուրացիան:

«Այդկերպ Էրդողանն ու Պուտինը շախմատային հերթական նոր պարտիան են սկսում` այս անգամ օգտագործելով Ալիևին, բայց` մեր հաշվին»,-նշել է մեր զրուցակիցը:

Մանրամասները` տեսանյութում: