Զելենսկին առաջարկել է Ուկրաինայում արտակարգ դրության ռեժիմ սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային առաջարկել է երկրի տարածքում փետրվարի 24-ից սկսած 30 օրով արտակարգ դրության ռեժիմ սահմանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Համապատասխան հրամանագիրը, որը ենթակա է խորհրդարանում քննարկման, փետրվարի 23-ին հրապարակվել է Ուկրաինայի Ռադայի կայքում:  

--00--ՍԳ