Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ արդյունավետ համագործակցության հետևողական ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

 

տռռեգտեռգ

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և արդյունավետ համագործակցության հետևողական ընդլայնումն ու խորացումը:

Լիահույս եմ, որ առաջիկայում ևս հայ-էստոնական միջպետական կապերը կշարունակեն ամրապնդվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

--00--ՍԳ