Կիևն Արցախյան պատերազմում աջակցում էր Էրդողանին. քաղաքացիները՝ Ուկրաինայում պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: Քիչ անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ հրավիրեց և Ուկրաինայում ռազմական դրություն մտցվեց։ 

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ի՞նչ վտանգներ են տեսնում ռուս-ուկրաինական հակամարտությունից և այն ինչպե՞ս կարող է անդրադառնալ ՀՀ-ի վրա:

Քաղաքացիները նշեցին, որ անհանգստացած են Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցների անվտանգության համար:

«Չեմ անհանգստանում Ուկրաինայի համար, 44-օրյա պատերազմի ժամանակ դաշնակցեց Թուրքիայի հետ՝ հավատալով Էրդողանի հեքիաթներին, որ իրեն կվերադարձնի Ղրիմը: Ուկրաինան պետք է մտածեր, որ ծանր պատիժ կարող են ստանալ»,- նշեց քաղաքացիներից մեկը: 

Մի մասն էլ մտահոգություն հայտնեց, որ Հայաստանը մեծ պետությունների քաղաքական խաղերի մեջ կարող է ներքաշվել:

Մանրամասները՝ տեսանյութում։