Մարտի կեսին Տիգրան Ավինյանը կնշանակվի եւ փաստացի կստանձնի Երեւանի կառավարումը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Ավինյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետն արդեն 4 տեղակալ ունի․ 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։ Սակայն մենք տեղեկացանք, որ դեռեւս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք իմքայլական ավագանին օրենքում փոփոխություն է արել՝ հավելյալ 2 փոխքաղաքապետի հաստիք բացել։

«Օրենքը մի հատ փոխել են պատերազմից հետո, երբ քաղաքապետի` քաղպաշտպանության գծով տեղակալ ավելացրին, մեկ էլ վերջերս, երբ հանվեց գլխավոր ճարտարապետի հաստիքը, եւ տեղը դրեցին փոխքաղաքապետի հաստիք։ Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1»,- ասաց մեր աղբյուրը։ Այսինքն, ցանկացած պահի ավագանին կարող է նոր տեղակալ նշանակել։ Որոշ տեղեկություններով, մարտի կեսին Ավինյանը կնշանակվի եւ փաստացի կստանձնի Երեւանի կառավարումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ