Սուրենավանի բնակիչը մեքենայով գլխիվայր ընկղմվել է հարակից ջրատարի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ Սուրենավան գյուղի դաշտամիջյան ճանապարհի հատվածում տեղի ունեցած պատահարի փաստի առթիվ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. փետրվարի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղի 27-ամյա բնակիչը, կորցնելով իր կողմից վարած «Բելառուս» մակնիշի տրակտորի կառավարումը, դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր ընկղմվել հարակից ջրատարի մեջ, ինչի հետևանքով մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

 

--00--ՍԳ