ՌԴ-ն կհարվածի ՆԱՏՕ-ի բազաներին. ԱՄՆ-ն հանձնեց Ուկրաինային, բայց շահող դուրս եկավ. Հայկ Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ԱՄՆ-ն հանձնեց Ուկրաինային և Զելենսկին այդ մասին նախապես գիտեր, սա ծրագրված էր ԱՄՆ-ի կողմից: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նրա խոսքով, Ուկրաինան նացիստական ուժերից մաքրելուց հետո ՌԴ-ն ՆԱՏՕ-ի առջև մեկ այլ ուլտիմատում կդնի, որ հարվածելու է Ռումինիայում, Լեհաստանում, Չեխիայում և Ուկրաինայի սահմանակից այլ երկրներում տեղակայված ՆԱՏՕ-ի բազաներին:

«Ուկրաինայում դեպքերի զարգացման տաք ֆազան կավարտվի մի քանի օրից, կհաստատվի պրոռուսական իշխանություն և արագ գործընթաց կսկսվի Ուկրաինայի ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցներին միանալու ուղղությամբ»,- ասել է փորձագետը:

Բանախոսն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներին նաև Հարավային Կովկասի և մասնավորապես ՀՀ-ի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում: