Տավարի ցավ համաստեղության Համբալեոն մոլորակից եկած աթլախները ձուլվել են մեզ․ Վահրամ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

«Տավարի ցավ համաստեղության Համբալեոն մոլորակից եկած աթլախները ձուլվել են մեզ»,- 24TV-ի հետ զրույցում ասաց թատերագիր Վահրամ Սահակյանը՝ անդրադառնալով «Կատակամարտ» հեղինակային ներկայացմանը, որը շուտով բեմադրվելու է։ 

«Տեղի է ունեցել ողբերգություն, այդ այլմոլորակային եկվորները, որոնք ունեցել են իրենց մոլորակում մայրաքաղաք՝ Վիժվածքաշեն, նաև Տականքանիստ քաղաք, խառնվել, ձուլվել են մեզ՝ ստեղծագործ հայերիս։ Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տիեզերական ատյաններին համոզենք, որ մենք իրոք ստեղծագործ ժողովուրդ ենք, և դրանք եկել ու ձուլվել են մեզ։ Որևէ վիրավորական բան չկա, ամեն ինչ արվում է կատակներով, վերջում մի թեթև ողբերգական շղարշ կա, բայց լավ է վերջանում»,- շարունակում է ներկայացման մասին պատմել Վահրամ Սահակյանը։

Մանրամասն դիտեք տեսանյութում։