Իզուր չէ, որ Ալիևի այցը ՌԴ տեղի էր ունենում Դոնեցկի և Լուգանսկի անկախության ընդունման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Ռուսաստանի ցանկությունն է մաքսիմալ, ինչքան հնարավոր է հեռացնել վտանգները և սպառնալիքներն իր սահմաններից։ Այս մասին 24News-ին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Դոնբասի տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության սկսած «հատուկ օպերացիային»։

Ըստ նրա՝ Ռուսաստանի ցանկությունն է նաև Կիևից ունենալ հաստատում, որ Ղրիմը ճանաչում է ռուսական, իսկ Դոնեցկն ու Լուգանսկը ստանում են կարգավիճակ, որը դուրս է Ուկրաինայի սուվերեն տարածքից։

Մարկարովը նշեց, որ Դոնեցկի և Լուգանսկի անկախացումների գործընթացը փաստարկ է Արցախի հարցի լուծման համար՝ հաշվի առնելով ազգերի ինքնորոշման սկզբունքը։ «Այստեղ ոչ մի լավ նորություն ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի համար չկա։ Եվ երևի իզուր չէ, որ Ալիևի այցը Ռուսաստան տեղի էր ունենում հենց անմիջապես Դոնեցկի և Լուգանսկի անկախության ընդունման ժամանակ։ Մյուսի կողմից ասել, որ դա [անկախացումների գործընթացը] անմիջական ազդեցության է ունենալու արցախյան հակամարտության կարգավորման վրա, շատ քիչ հավանական է», - նշեց պրոֆեսորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։