Կիևի բնակիչներն արդեն կարող են դուրս գալ փողոց, մետրոն կսկսի աշխատել 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Ուկրաինա

Կիևի քաղաքապետարանը հայտնում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչները երկուշաբթի ժամը 08:00-ից կարող են դուրս գալ փողոց, կաշխատի մետրոն ու կբացվեն խանութները։ Այս տեղեկատվությունը փոխանցում են տեղի լրատվամիջոցները։ 

«Երբ որ  08:00-ից դուք դուրս գաք քաղաք, կտեսնեք ամրաշինական կառուցներ, հակատանկային «ոզնիներ»  և այլ կառույցներ, որոնք տեղադրվել են Կիևի փողոցներում», - ասված է հայտարարությունում։

Միևնույն ժամանակ, քաղաքում գործող պարետային ժամը կշարունակի գործել երեկոյան  22:00-ից մինչև առավոտյան 07:00-ը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ՄՀ