ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարները շտապ հավաք են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ԵՄ

Եվրոպական միության արտաքին քաղաքական  հանձնակատար Ժոզեֆ Բորելը Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստ է հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայում տիրող վիճակը: 

«Ես այսօր հրավիրելու եմ արտահերթ նիստ՝ քննարկելու Ուկրաինայում տիրող վիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հարձակումը», - ասել է նա:

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ՄՀ