Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2147 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 21-ից 28-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ 71 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 10-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 36-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 17-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 9-ը՝ փակված համարանիշերով, 238-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 63 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

--00—ՄՀ