Իրանը ողջունել Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

 

տռռեգտեռգ

Թեհրանը ողջունում է բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և հուսով է, որ երկխոսությունը կնպաստի տարածաշրջանի ճգնաժամի լուծմանը: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դա լավ նորություն է, բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. դա այն է, ինչի կոչ էինք անում մենք հենց առաջին օրվանից: Քաղաքական երկխոսությունը միջոց է կայուն որոշում գտնելու այն խնդիրների համար, որոնք տասնամյակներ գոյություն ունեն տարածաշրջանում»,-ասել Է նա:

--00--ՍԳ