Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են Թբիլիսիի ազգային շահերին. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

աշխարհ

Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, քանի որ դրանից կտուժի Վրաստանի բնակչությունը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Երբ խոսքը պատժամիջոցների կիրառման մասին է… Ի՞նչ են ինձանից խնդրում: Որ ես իմ ժողովրդի դեմ պատժամիջոցներ կիրառե՞մ։ Իսկ ո՞վ կտուժի դրանից։ Մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցները, ովքեր չեն կարողանա ֆինանսական գործարքներ իրականացնել եւ այլն»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետն ընդգծել է, որ ինքը գործում է Վրաստանի ազգային շահերից ելնելով։

«Ուստի եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այդ ավելորդ էմոցիաները ոչ մի բանի չեն բերի, հակառակը, վնասում են մեր ազգային շահերին, մեր ժողովրդի շահերին»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։

--00--ԿԿ