ԵՄ-ի օրակարգում չկա Ուկրաինայի անդամակցության հարցը. Բորրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

 

տռռեգտեռգ

Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեֆ Բորրելը հայտարարել է, որ կազմակերպության օրակարգում Ուկրաինայի անդամակցության հարց չկա։ Այս մասին նա նշել է երկուշաբթի ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հրատապ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Ընթացիկ օրակարգում նման հարց չկա։ Մենք պետք է կենտրոնանանք ավելի պրակտիկ հարցերի վրա։ Մենք պետք է ձևավորենք մոտակա ժամերի, այլ ոչ թե տարիների պատասխանը», - ասել է նա։

--00--ՍԳ