Արևաբույր գյուղից բերման են ենթարկել 51-ամյա տղամարդու. վերջինս թմրամիջոց էր իրացնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Փետրվարի 15-ին Մասիսի ոստիկանները Արևաբույր գյուղից բերման ենթարկեցին 51-ամյա մի տղամարդու: Կասկածանքը թմրանյութ ձեռք բերելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն էր: Հետագա միջոցառումներով գրեթե բոլոր տարբերակներն էլ հաստատվեցին: Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակյա երեք տարա՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Ոստիկանները նԱրևաբույր գյուղից բերման ենթարկեցին 51-ամյա մի տղամարդուԱրևաբույր գյուղից բերման ենթարկեցին 51-ամյա մի տղամարդուաև տեղեկություն ունեին, թե թմրանյութն ինչու էր տարբեր տարաներում: Տղամարդը հավատացրեց, որ մի տարայի պարունակությունը իր հողամասում աճեցրած կանեփից քաղած ու պատրաստածն է: Իսկ ըստ ոստիկանների օպերատիվ տվյալի` մյուս երկու տարաները տղամարդը գնել էր համագյուղացուց և դրանցից մեկը պիտի փոխանցեր այլ անձի:
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 17-ին խուզարկվեց 51-ամյա տղամարդու տունը: Նույն թմրամիջոցի որոշ քանակ հայտնաբերվեց նաև բակի անսարք սառնարանի միջից:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

--00—ՄՀ