ՔՊ խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

․

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբկացության ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ այսօր մարտիմեկյան օրերի 14-րդ տարելիցն է: Այս օրը՝ լուսադեմին, ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացավ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան:

--00--ԱՀ