Վերին Լարսն այսօր. երթեւեկությունը դեպի սահման բաց է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

Երթեւեկությունը, որը տանում Է դեպի ռուս-վրացական սահման, վերականգնվել Է բեռնատար ավտոմեքենաների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում տարվել են ձյունից ճանապարհների մաքրման ինտենսիվ աշխատանքներ:

Դա թույլ Է տվել վերականգնել երթեւեկությունը մեծաբեռնատարների համար: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն անկանգառ ռեժիմով կիրականացվի հակահուսինային թունելներով: Դրա հետ մեկտեղ միակողմանի Է լինելու թունելներով երթեւեկությունը կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների, ինչպես նաեւ ավելի քան 30-տեղանոց ավտոբուսների համար, հաղորդում Է դեպարտամենտը:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել Է Sputnik-ը:

--00--ՍԳ