Nissan Pathfinder-ը տապալել է ծառն ու շրջվելով բախվել Kia-ին և Нива-ին, 4 վիրավորից 2-ը անչափահաս են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

111

Մարտի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմանում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում՝ «Պառնաս» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում եղած ծառին, տապալել այն, ապա առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia և ՎԱԶ 221 մակնիշի ավտոմեքենաներին, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի՝ 2-ը անչափահաս տղաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 2 հոգի էլ՝ թիվ 1 հալսարանական հիվանդանոց։ 

Մինչ պարեկների ժամանումը Nissan-ի վրայից համարանիշները հանել էին, և տեղում ուժեղացված ծառայություն կատարող ավագ պարեկ Արտյոմ Զարգարյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Բադալյանը հայտնաբերեցին համարանիշները, որոնք տեղադրվեցին Nissan-ի վրա: 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքվածերն ասում էին, որ վարորդը անչափահաս տղա է եղել, ում նույնպես տեղափոխել են հիվանդանոց։  Կայանված Նիվան էլ մարզերից մեկի գյուղապետի ավտոմեքենան է։ 

--00—ԼՄ