Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք. պարզվել է մեխանիզմը, թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման աղբյուրը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձնաց ինքնությունը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սևան քաղաքի 54-ամյա բնակիչը, մաքսանենգ ճանապարհով թմրանյութ փոխադրելու, դրանք իրացնելու և ստացված եկամուտը միմյանց միջև կիսելու շուրջ համաձայնության է եկել Ֆրանսիայում մշտապես բնակվող իր վաղեմի ծանոթի հետ:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 54-ամյա տղամարդը դիմել է համաքաղաքացուն և առաջարկել գտնել մեկ անձի՝ Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող թմրանյութի խմբաքանակի պարունակությամբ ծանրոցը նրա անվամբ ուղարկելու, ստանալու և իրենց փոխանցելու համար:

Համաքաղաքացին դիմել է իր ծանոթին և թաքցնելով իրենց իրական մտադրությունը՝ վերջինիս հետ ձեռք է բերել նրա անվամբ ծանրոցն ուղարկելու և ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն:

Վերջինս Սևան քաղաքում գտնվող փոստային բաժանմունքից ստացել է իր անվամբ ուղարկված ծանրոցը՝ առանձնապես խոշոր չափի՝ 0,8028 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 38,89 գրամ ընդհանուր քաշով դեղահաբերի պարունակությամբ, և այն փոխանցել 54-ամյա տղամարդուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս համաքաղաքացուն՝ 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ՍԳ