Գորիսի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

 

Փետրվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում գողության դեպք արձանագրվեց։ Համաձայն հաղորդման՝ փետրվարի 6-ից 13-ը Գորիսի Վանքի տափ փողոցի կիսակառույց շինությունից էլեկտրական գործիքներ էին գողացել։

Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի համայնքային ոստիկանները բացահայտեցին գողությունը՝ պարզելով կասկածվողի ինքնությունը։ Փետրվարի 22-ին գորիսցի 17-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա անցած տարվա դեկտեմբերին Գորիսի տարբեր թաղամասերում կայանված 4 մեքենայից մարտկոցներ էր գողացել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00--ՍԳ