44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակը Կիևում ոգևորություն էր առաջացրել, իրենք էլ էին նման մի բան անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը Կիևում ոգևորություն էր առաջացրել, ենթադրեցին՝ իրենք էլ նման մի բան կանեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Փորձագետի համոզմամբ՝ Արևմուտքը ձգտում է, որ Ուկրաինան շատ երկար ժամանակով խնդիր դառնա Ռուսաստանի համար, իսկ մեր տեսանկյունից ինչքան երկար ձգվի ուկրաինական պատերազմը, էդքան ՀՀ-ի ռիսկերն աճում են։ 

Վրթանեսյանի կարծիքով, ուկրաինական պատերազմը 44-օրյա պատերազմի ուղիղ հետևանքն է, Ուկրաինան լրջորեն ուսումնասիրել էր Ադրբեջանի փորձը։

Մանրամասները՝ տեսանյութում։