N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

տագնապ

Մարտի 3-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ:

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները, համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ, դուրս են եկել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ 

Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։

--00—ՄՀ