Ալիևն այդ մարդու վրա ոչ միայն մատ, այլև ամեն ինչ է թափ տվել, նա ձայն չի հանել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

«Ալիևն այդ մարդու վրա ոչ միայն մատ, այլ ամեն ինչ թափ է տվել, և որևէ բառով չի արձագանքել: Փաշինյանը, երբ նման ոճով Հեյդարի տղա՝ Ալիևին կարձագանքի, ինչպես հիստերիկ ջղաձգումներով կին պատգամավորին է արձագանքում, այդ ժամանակ կխոսենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և պատգամավորների միջև տեղի ունեցած վեճին:

Խոսելով նախագահի ընտրության և ընդդիմության բոյկոտի մասին՝ պատգամավորը նշեց. «Այնպես էին փառաբանում նոր նախագահին, կարծես եզակի մարդ էին գտել, մեր գնահատականը տրված է, բնական է, որ չէինք մասնակցելու, համապետական շահերով առաջնորդվող մարդ պետք է լինի նախագահը»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։