Կնոջս բուժելու խնդիր կա․ Սյունիքի նախկին մարզպետը՝ իր պաշտոնանկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

Պետական պաշտոնը հիմնակա՞ն է, ամեն ինչ էլ ժամանակավոր է, պետական պաշտոնն էլ։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով իր պաշտոնանկության հարցին։

«Իմ դիմումի համաձայն հեռացել եմ, դիմումը գրել, գնացել եմ։ Կնոջս բուժելու խնդիր կա, այդ հարցով եմ զբաղվում», - ասաց Պողոսյանը։

Սյունիքի նախկին մարզպետը նաև առաջարկ է ստացել զբաղեցնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի պաշտոնը, սակայն դեռ որոշում չունի առաջարկությունն ընդունելու վերաբերյալ։

Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ պաշտոնավարելով մինչև մարտի 3-ը։ Երեկ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը, որը վարչապետի խորհրդականն էր։

--00--ԿԿ