«Հանրապետության» ընտրողների 90 տոկոսը Վեդիում ՔՊ-ին է ընտրելու. Բաքոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

«Հանրապետություն» կուսակցության թեկնածուի հետ ընկերական հարաբերություններ ունենք, բոլոր լուրերը, որ ծեծկռտուք է եղել, սուտ է, նման բան չի եղել: Իսկ լուրերին, թե նա պաշտոն է ստացել, ապա եթե անգամ նա պաշտոն է ստացել, չի նշանակում, որ նա Վեդիի ընտրությունների վրա ազդելու է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ դեկտեմբերի 5-ին Վեդիում կայացած ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գագիկ Հակոբյանը Սոցիալական և աշխատանքի նախարարությունում պաշտոն է ստացել, որպեսզի աջակցի իշխանությանը:

«Ընտրություններից հետո մենք ցանկացել ենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը մեր թիմի հետ կոլալիցիա կազմի, բայց իրենք չեն ցանկացել: Ուրախ կլինեինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցեր այս ընտրություններին, բայց ես կարող եմ ասել, որ «Հանրապետություն» կուսակցության ընտրազանգվածի 90 տոկոսից ավելին սատարելու է ՔՊ-ին, քանի որ մեր ընտրազանգվածը նույնն է»,-ավելացրեց նա:

Խոսելով՝  ՊՆ-ում և ԳՇ-ում իրականացվող կադրային փոփոխություններին, պատգմավորը նշեց, որ Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում բարեփոխումներ է սկսել և պետք է ավարտին հասցնի, պատերազմ անցած սպաները պետք է պաշտոն ստանան:

Մանրամասները՝ տեսանյութում։