Խերսոնի մոտակայքում գտնվող ուկրաինական ռազմաբազան անցել է ռուսական զինուժի վերահսկողության տակ․ ՌԴ Պ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Աշխարհ

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի մոտակայքում, Ռադենսկ բնակավայրի մոտ գտնվող ուկրաինական ռազմական բազան։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի զինուժը հապճեպ նահանջում է Խերսոնի շրջանում զբաղեցրած իր դիրքերից՝ ռազմաբազայում թողնելով զինտեխնիկան, զենքն ու զինամթերքը։