Ford Transit-ը բռնկվել է, ավտոմեքենան վերածել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

1

Մարտի 5-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմանում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում Ford Transit մակնիշի ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները սեփական ուժերով փորձել են մարել կրակը, սակայն այն շատ արագ տարածվել է ամբողջ մեքենայով մեկ:

Կրակը մարվել է, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:  

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան: Նոր-Նորքի ոստիկաններն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: 

նկար

--00—ԼՄ