Ալիևը Մակրոնին ասել է, թե պատրաստ են Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Մակրոն

Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին. մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

 Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր․ 

«Կառավարությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել եւ բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսեւորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:»

--00--ՄՀ