ՃՈ-ն մարզերում հայտնաբերել է 4393 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 28-ից մարտի 7-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուծեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4993 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 101 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 90, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 81 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 45-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 79-ի՝ համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Բացի այդ, 101 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

--00--ՄՀ