Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

․

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

--00--ԱՀ