Կոտայքում Volkswagen-ը բախվել է Mercedes-ին. կան վիրավորներ. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

 

տռռեգտեռգ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպքի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի նկատմամբ,  ով Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել  դեպի Հրազդան ընթացող, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Վ. Բաբայանի վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com–ը:

Վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վթարի հետևանքով Volkswagen-ի և մ Mercedes-ի վարորդները օպերատիվորեն  վթարի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վերջինս վիրավորներին ուղեկցել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդի իքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ՍԳ