Կոտայքի մարզում Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

․

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի համար, ով Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Հրազդան ընթացող Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Վ. Բաբայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Վթարի հետևանքով Volkswagen-ի և Mercedes-ի վարորդները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քնննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ԱՀ