Nissan X-Trail-ը Դիլիջանի ոլորանում բախվել է ծառերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել անտառում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արտեմ  Խաչատրյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել անտառում, հայտնում  է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

--00--ԱՀ