ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները Փարիզում կքննարկեն ՌԴ-ի դե նոր պատժամիջոցների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

աշխարհ

Եվրամիության անդամ 27 երկրների նախագահներն ու կառավարության ղեկավարները Փարիզում կայանալիք ոչ ֆորմալ գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը Ուկրաինայում սկսված ռազմական գործողության պատճառով։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ 

«Ի թիվս այլ հարցերի ԵՄ առաջնորդները նաև կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը», - ասել է նա։

--00--ԿԿ