Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

 

տռռեգտեռգ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում մեր հավաքականը կհուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Հենրի Ավագյան – «Նորավանք»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)

Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան – «Վերես» (Ուկրաինա)

Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ-Արմենիա»

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Էրիկ Վարդանյան – «Ուրարտու»

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գևորգ Ղազարյան – «Փյունիկ»

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Լուկաս Սելարայան – «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)

Սարգիս Ադամյան – «Բրյուգե» (Բելգիա)

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը, տեղեկացնում են ՀՖՖ-ից:

--00--ՍԳ