Փաշինյանն ասել է՝ անհրաժեշտ լինի մատ թափ կտամ, այլ բան չեմ լսել, ամեն ոք հասկանում է իր պատկերացմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

«Ընդդիմությունն աղմուկ հանելով է զբաղված, և դա չպետք է քննադատության հետ շփոթել, այդ ամենը հանրությանը հոգնեցրել է», -այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ խոսելով խորհրդարանում ընդդիմության հնչեցրած քննադատությունների և իշխանություն-ընդդիմություն վեճերի մասին:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ-ում ընդդիմությանը կոշտ արձագանքեց, արդյո՞ք ընդունելի է Ձեզ համար, որ բարձր ամբիոնից վարչապետը նման ձևով է խոսում, պատգամավորը պատասխանեց. «Փաշինյանն ասել է, եթե անհրաժեշտ լինի, մատը թափ կտա, այլ բան չեմ լսել, յուրաքանչյուրը հասկանում է իր պատկերացումներով: Տարակուսելի է, որ ընդդիմությունն ամեն անգամ հարցին սրություն տալու համար, ասում է, որ հայրենիքի 75 տոկոսը հանձնված է: Երբեմն ճիշտ է կոշտ արձագանքելը, պետք է հասկանան՝ ինչ են խոսում, Փաշինյանը մսից ու արյունից է, հեշտ չէ սադրանքներին չարձագանքելը»:  

Մանրամասները՝ տեսանյութում։