Ուկրաինան դիմել է Օլաֆ Շոլցին՝ Զելենսկի-Պուտին հանդիպման կազմակերպման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

․

Կիևը դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ կազմակերպելու համար Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին գերմանական հեռուստահաղորդման ընթացքում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան:

«Միակ լուրջ բանակցությունները, որ կարող են վարվել ռուսների հետ, հնարավոր կլինի նախագահների մակարդակով: Մեր նախագահը պատրաստ է դրան: Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ նման հանդիպում կազմակերպելու համար: Մենք խոսում ենք Գերմանիայի կանցլերի հետ՝ նման հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է նա:

Նա հավելել է, որ հանդիպումը հնարավոր է միայն «ռուսական զորքերի դուրսբերումից և հրադադարից հետո»։

--00--ԱՀ