Ռուս խաղաղապահներն Արցախից չեն հեռանում․ Արցախի ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

աած

Տեղեկությունն այն մասին, թե ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերում իրենց ուժերի մի մասը Արցախից՝ Ուկրաինա տեղափոխելու համար, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը։

«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրենց առաքելությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները շրջանառում են տեղեկություն այն մասին, թե ռուս խաղաղապահները հեռանում են Արցախից։  Տեղեկությունները տարածվում են Արցախի և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի ֆոնին։

--00—ՄՀ